1920 թվականի ապրիլի մեկին,ժամանակակից զենքերով զինված թուրքերը շուկայում
անակնկալորեն հարձակվեցին հայերի վրա և սպանեցին ու վիրավորեցին նրանց
առանց տարիքի և սեռի խտրականության: Ընդհանուր ջարդը անխուսափելի էր, եթե
անհրաժեշտ կարգադրությունները նախօրոք եղած չլինեին:Դեպքը սկսած օրն իսկ,
թաղերը և փողոցները
փակվեցին պատնեշներով, պատրաստված ծրագրի համաձայն: Իրենց հայրերի,
ամուսինների և զավակների կողքին` հայ կանայք, դեռատի տղաներն ու մատղաշ
աղջիկները քար ու ջուր էին կրում պատնեշների շինության աշխատանքի համար:
Այնթապցի կնոջ անձնվիրությունը հայ ժողովրդի պատմության պատվաբեր էջերից
մեկն է կազմում:
Ճակատագրական եղան կռվի առաջին ութ օրերը : Թուրքերը մեծ ուժերով
հարձակվեցին բազմաթիվ անգամներ: Սակայն բախվելով հայ մարտիկների բուռն
ընդդիմությանը` փախուստի դիմեցին մեծ կորուստներով:
Մեր հակահարձակումները սակայն, առաջին իսկ գրոհից պսակվեցին
հաջողություններով, որովհետև <<Մահ կամ Ազատություն>>
նշանաբառով ճա
...
Շարունակել »