Վիճակագրություն
Ընդամենը օնլայն: 1 Հյուրեր: 1 օգտագործողներ: 0
|
Գլխավոր » Մեր Դպրոցում
ԱՅՆԹԱՊԻ ԹԻՎ 2 ԴՊՐՈՑԻ ԲՆԱՍԵՐՆԵՐԻ ԽՄԲԱԿԸ այս անգամ ուղևորվեց դեպի Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ` ԹԱՅՄ ԼԵՆԴ գիտաուսումնական հիմնադրամի կողմից կազմակերպած երկօրյա վրանային հրաշալի ծրագրին մասնակցելու համար, ինչպես ամեն անգամ` այս անգամ ևս հարստացնելու հմտությունների և գիտելիքների պաշարը: Ծրագիրն իրենից ներկայացնում է քարեդարյան նախամարդու կյանքը և կենսակերպը` հիմնված հնագիտական ուսումնասիրությունների արդյունքների վրա: Այստեղ այցելուները հնարավորություն են ունենում տեսնելու այն ամենը, ինչը տեղի է ունեցել հարյուր հազարավոր տարիներ առաջ: Այցելուները կարող են կացարաններ կառուցել, կրակ ստանալ, աշխատանքային գործիքներ պատրաստել և փորձել ապրել նախամարդու կյանքով: Ծրագրում ներառված են հնագիտական, երկրաբանական, պատմական, բնապահպանական,կենդանաբանական և այլ գիտական ոլորտներ: Մեր միջոցառման տպավորությունները փորձենք փոխանցել նկարների միջոցով:
...
Շարունակել »
|
Արդեն երկրորդ տարին է, ինչ Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան № 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակը (ուսուցիչ` Նարինե Փիլոյան) մասնակցում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԿ, GIZ), «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի կողմից կազմակերպած մրցույթին և երկու տարի անընդմեջ հայտնվում է հաղթողների շարքում:
Նախորդ տարի մասնակցել ենք «Թափոնների կառավարում, նվազեցրո՛ւ, վերաօգտագործի՛ր, վերամշակի՛ր» խորագրով մրցույթին: Պլաստիկ շշերից պատրաստել էինք ոռոգման համակարգ և ճանաչվել հաղթող:
Այս տարի մասնակցել ենք «Հայաստանի վտանգված տեսակները. Բացահայտի՛ր, դիտարկի՛ր, վերլուծի՛ր» խորագրով մրցույթին , որի շրջանակներում ևս հաղթող ենք ճանաչվել:
2014 թ. Այնթապի № 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակ
...
Շարունակել »
|
Մեր դպրոցում տեղադրվեց մի ուսուցման համակարգ, որը հնարավորություն է տալիս թե աշակերտներին և թե ուսուցիչներին առավել մանրամասն ուսումնասիրել համակարգիչը և նրա առավելությունները ուսումնադաստիրակչական գործնթացում, որի համար մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ուսում տեսադասընթացի հեղինակներին և մասնավորապես Խաչիկ Շարոյանին:
|
|
|
Օրացույց
« Սեպտեմբեր 2024 » | Երկ | Երեք | Չոր | Հին | Ուրբ | Շաբ | Կիր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
| | |