| 
Վիճակագրություն
 
 Ընդամենը օնլայն: 1 Հյուրեր: 1 օգտագործողներ: 0 | Գլխավոր » 2010 » Ապրիլ » 6 » Դրվագներ Այնթապում կազմակերպված ինքնապաշտպանական մարտերից 
 
| 2:48 PM  Դրվագներ Այնթապում կազմակերպված ինքնապաշտպանական մարտերից |  | 1920 թվականի ապրիլի մեկին,ժամանակակից զենքերով զինված թուրքերը շուկայում
 անակնկալորեն հարձակվեցին հայերի վրա և սպանեցին ու վիրավորեցին նրանց 
առանց տարիքի և սեռի խտրականության: Ընդհանուր ջարդը անխուսափելի էր, եթե 
անհրաժեշտ կարգադրությունները նախօրոք եղած չլինեին:Դեպքը սկսած օրն իսկ, 
թաղերը և փողոցները 
  փակվեցին պատնեշներով, պատրաստված ծրագրի համաձայն: Իրենց հայրերի, 
ամուսինների և զավակների կողքին` հայ կանայք, դեռատի տղաներն ու մատղաշ 
աղջիկները քար ու ջուր էին կրում պատնեշների շինության աշխատանքի համար: 
Այնթապցի կնոջ անձնվիրությունը հայ ժողովրդի պատմության պատվաբեր էջերից 
մեկն է կազմում: Ճակատագրական եղան կռվի առաջին ութ օրերը : Թուրքերը մեծ ուժերով 
հարձակվեցին բազմաթիվ անգամներ: Սակայն բախվելով հայ մարտիկների բուռն 
ընդդիմությանը` փախուստի դիմեցին մեծ կորուստներով:
 Մեր հակահարձակումները սակայն, առաջին իսկ գրոհից պսակվեցին 
հաջողություններով, որովհետև <<Մահ կամ Ազատություն>> 
նշանաբառով ճակատ իջնող ու զենք վերցնող այնթապցի հայը արհամարեց մահը և 
ուխտեց իր արյան գնով փրկել հայի պատիվը: Անկարելի էր չհիանալ այնթապցի հայ
 կտրիճների քաջությամբ և կորովով: Այդ ութ օրվա ընթացքում մեր կորյունները 
գրավեցին կարևոր դիրքեր նահանջի մատնելով թշնամուն:
 Կայծակնային հաջողությունների առաջին շրջանում սահմռկած թուրքերը դիմեցին 
նենգամտության: Իրենց կրկնակի դիմումների հիման վրա հաշտության 
բանակցություններ սկսվեցին: Սակայն թուրքը թուրք է նենգամիտ և խարդախ: 
Քանի-քանի անգամ համաձայնության եկան, բայց իրենք  իսկ դրժեցին հաշտության 
պայմանները:
 Կռիվների զարգացման երկրորդ շրջանը ապրիլի 8 ից-13-ը սկսվեց թուրքերի նոր 
հարձակումներով:Շեյխ մզկիթի կողմից նրանք թարմ ուժեր իջեցրին ճակատ, <<Մահ կամ Ազատություն>> էին գոռում մեր զինվորները և գերազանց անձնվիրությամբ նետվում կրակի մեջ: Ապրիլի 12-ին թուրքերը ստիպված եղան լքել այդ մզկիթը ու նահանջել:
 Մեր զինվորների բարոյական ուժն ու կորովը հիանալի էին և ժողովրդի ուրախությունը աննկարագրելի:
 Հայ մարտիկների երկու շաբաթվա այս անհավասար այլ հաղթական մարտնչումներից հետո, կատարելապես բարոյալքվել էին թուրքերը:
 Ապրիլի 16-ին կռիվները  ստացան նոր երևույթ, մինչ այդ կրավորական դիրք որդեգրած ֆրանսիական ուժերի մասնակցությամբ: Գնդապետ Նորման իր բանակով մտավ Այնթապ:
 Մինչ այդ թշնամուն բարոյալքող հայ քաջերը ֆրանսիական ուժերի օժանդակությունը ստացան: Հաղթանակներից մեծագույնը, սակայն, մեր քաջերը ձեռք բերեցին ապրիլի 23-ին: Գրավվեցին հինգ մզկիթներ, որոնք կարճ ժամանակի ընթացքում վերածվեցին զորանոցների:
 Այնթապցիների պաշտպանության գիծը մոտավորապես 5 քառակուսի կիլոմետր էր: Եվ այս Ճակատը պաշտպանելու համար ունեին միայն 300 հրացան: Մինչդեռ թշնամին իր տրամադրության տակ ուներ առատ ռազմամթերք:
 Թուրքերը սպառնում էին և պահանջում, որ այնթապցիները անձնատուր լինեին 
առանց պայմանի: Կենսամթերքի պակասն ու սովի հավանականությունը, մյուս 
կողմից, կացությունը դարձրին լրջորեն վտանգավոր: Սակայն Այնթապի 
հայությունը չտկարացավ երբեք չնահանջեց:
 Մայիսի 15-25-ը ռազմաճակատի ամբողջ երկայնքով թուլացավ կռիվների թափը:
 Մինչև հունիսի 8-ը ինքնասպանության գործը շարունակվեց գաղտնի կերպով:
 Հունիսի 8-ին ֆրանսիացիները գործադրեցին զինադադարի իրենց 
հանձնառությունը,բայց հայ կորյունները կառչած մնացին իրենց դիրքերին:
 Գնդապետ Ապատին նույն օրը հայտարարեց Ազգային Միությանը, թե կտրուկ հրահանգ
 է ստացել Այնթապից հեռանալու և թե անկարելի է իր համար որևէ ձևով օգնել 
հայերին, հակառակ իր ցանկության: Հանձնարարված էր համաձայնել թուրքերի հետ 
խաղաղությամբ ապրել նրանց կողքին` որպես հավատարիմ քաղաքացիներ թուրքական 
պետությանը:
 Այնթապի Հերոսամարտը եղավ ինքնապաշտպանության մի կռիվ, որը ոչ միայն 
ապացուցեց մեր պատմության ընթացքում բազմաթիվ առիթներով փորձված հայի քաջասրտությունը,այլ հայտնաբերեց նաև նրա փայլուն հատկանիշները: Եվ այդ հայտնաբերումը եղավ մեզ վերագրված թերությունների, և առաջին հերթին` անմիաբանության սխալ վարկածի:
 
 |  | Կատեգորիա: Այնթապի հերոսամարտ |
Կարդացել են: 1535 |
Ավելացրել է: miqoaper
| Ռեյտինգ: 1.0/1 |  
| ընդհանուր հաղորդագրություններ: 0 |  |  |  |  |  |  |  |  Միայն գրանցված օգտագործողները կարող են թողնել հաղորդագրություն. [ Գրանցում  | Մուտք  ] | 
Օրացույց
 
		
			| «  Ապրիլ 2010  » |  
			| Երկ | Երեք | Չոր | Հին | Ուրբ | Շաբ | Կիր |  |  |  |  | 1 | 2 | 3 | 4 |  | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |  | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |  | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |  | 26 | 27 | 28 | 29 | 30 |  | 
|  |  |  |