Երեքշաբթի, 2024-04-23, 11:38 AM
Ողջունում եմ Ձեզ Гость | RSS

ԱՅՆԹԱՊԻ ԲՅՈՒԶԱՆԴ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ №2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

Կայքի մենյուն
Կատեգորիաներ
Մեր Դպրոցում [4]
Դպրոցական նորություններ
Շնորհալի աշակերտների անկյուն [0]
Մեր աշակերտների ստեղծագործությունները
Գյուղական նորություններ [0]
Լուրեր գյուղական անցուդարձից
Այնթապի գյուղի մասին հրատարակումներ [2]
հոդվածներ
Այնթապի հերոսամարտ [3]
Վիճակագրություն

Ընդամենը օնլայն: 1
Հյուրեր: 1
օգտագործողներ: 0
Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխաններ: 94
Մուտքի Ձև
          
                                    

          

ԱՅՆԹԱՊԻ ԹԻՎ 2  ԴՊՐՈՑԻ  ԲՆԱՍԵՐՆԵՐԻ ԽՄԲԱԿԸ այս անգամ ուղևորվեց դեպի Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ` ԹԱՅՄ ԼԵՆԴ  գիտաուսումնական հիմնադրամի կողմից կազմակերպած երկօրյա վրանային հրաշալի ծրագրին մասնակցելու համար, ինչպես ամեն անգամ` այս անգամ ևս  հարստացնելու հմտությունների և գիտելիքների պաշարը: Ծրագիրն իրենից ներկայացնում է   քարեդարյան նախամարդու կյանքը և կենսակերպը` հիմնված հնագիտական ուսումնասիրությունների արդյունքների վրա: Այստեղ այցելուները հնարավորություն են ունենում  տեսնելու այն ամենը, ինչը տեղի է  ունեցել հարյուր հազարավոր տարիներ առաջ:  Այցելուները կարող են  կացարաններ կառուցել, կրակ ստանալ, աշխատանքային գործիքներ պատրաստել և փորձել ապրել նախամարդու կյանքով: Ծրագրում ներառված են հնագիտական, երկրաբանական, պատմական, բնապահպանական,կենդանաբանական և այլ գիտական  ոլորտներ: Մեր միջոցառման տպավորությունները փորձենք փոխանցել նկարների միջոցով:

... Շարունակել »

Կատեգորիա: Մեր Դպրոցում | Просмотров: 1294 | ավելացրեց: miqoaper | Дата: 2016-09-28 | կոմենտարիաներ (0)

Արդեն երկրորդ տարին է, ինչ Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան № 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակը (ուսուցիչ` Նարինե Փիլոյան) մասնակցում է Գերմանիայի միջազգային  համագործակցության ընկերության   (ԳՄՀԿ, GIZ), «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի  կողմից կազմակերպած մրցույթին և երկու տարի անընդմեջ հայտնվում է հաղթողների շարքում:

 Նախորդ տարի մասնակցել ենք «Թափոնների կառավարում, նվազեցրո՛ւ, վերաօգտագործի՛ր, վերամշակի՛ր» խորագրով մրցույթին: Պլաստիկ շշերից պատրաստել էինք  ոռոգման համակարգ և ճանաչվել հաղթող:

 Այս տարի մասնակցել ենք «Հայաստանի վտանգված տեսակները. Բացահայտի՛ր, դիտարկի՛ր, վերլուծի՛ր» խորագրով մրցույթին , որի շրջանակներում ևս հաղթող ենք ճանաչվել:

2014 թ. Այնթապի № 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակ

... Շարունակել »

Կատեգորիա: Մեր Դպրոցում | Просмотров: 878 | ավելացրեց: miqoaper | Дата: 2016-01-22 | կոմենտարիաներ (0)

   Այսօր մեր պատմության ցավագին էջերից մեկի Մեծ Եղեռնի հիշատակման օրն է, որը կյանքից խլեց մոտ  1500000 անմեղ մարդու կյանք: Մենք հիշում ենք, հարգում մեր անմեղ զոհերի հիշատակը և դատապարտում ցեղասպանության ցանկացած դրսևորում:
Կատեգորիա: Այնթապի հերոսամարտ | Просмотров: 3019 | ավելացրեց: miqoaper | Дата: 2010-04-24 | կոմենտարիաներ (0)

Նոր նկարներ մեր  Ֆոտոալբոմում   

Մեր ֆոտոալբոմում ձեզ ենք ներկայացնում Այնթապի Հերոսամարտին նվիրված միջոցառման ֆոտոռեպորտաժները:
Կատեգորիա: Այնթապի հերոսամարտ | Просмотров: 1079 | ավելացրեց: miqoaper | Дата: 2010-04-17 | կոմենտարիաներ (0)

1920 թվականի ապրիլի մեկին,ժամանակակից զենքերով զինված թուրքերը շուկայում անակնկալորեն հարձակվեցին հայերի վրա և սպանեցին ու վիրավորեցին նրանց առանց տարիքի և սեռի խտրականության: Ընդհանուր ջարդը անխուսափելի էր, եթե անհրաժեշտ կարգադրությունները նախօրոք եղած չլինեին:Դեպքը սկսած օրն իսկ, թաղերը և փողոցները
   փակվեցին պատնեշներով, պատրաստված ծրագրի համաձայն: Իրենց հայրերի, ամուսինների և զավակների կողքին` հայ կանայք, դեռատի տղաներն ու մատղաշ աղջիկները քար ու ջուր էին կրում պատնեշների շինության աշխատանքի համար: Այնթապցի կնոջ անձնվիրությունը հայ ժողովրդի պատմության պատվաբեր էջերից մեկն է կազմում:
Ճակատագրական եղան կռվի առաջին ութ օրերը : Թուրքերը մեծ ուժերով հարձակվեցին բազմաթիվ անգամներ: Սակայն բախվելով հայ մարտիկների բուռն ընդդիմությանը` փախուստի դիմեցին մեծ կորուստներով:
Մեր հակահարձակումները սակայն, առաջին իսկ գրոհից պսակվեցին հաջողություններով, որովհետև <<Մահ կամ Ազատություն>> նշանաբառով ճա ... Շարունակել »
Կատեգորիա: Այնթապի հերոսամարտ | Просмотров: 1370 | ավելացրեց: miqoaper | Дата: 2010-04-06 | կոմենտարիաներ (0)

 Նոր նկարներ մեր  Ֆոտոալբոմում  
Կատեգորիա: Մեր Դպրոցում | Просмотров: 977 | ավելացրեց: miqoaper | Дата: 2010-02-22 | կոմենտարիաներ (0)

Մեր դպրոցում տեղադրվեց մի ուսուցման համակարգ, որը հնարավորություն է տալիս թե աշակերտներին և թե ուսուցիչներին առավել մանրամասն ուսումնասիրել համակարգիչը և նրա առավելությունները ուսումնադաստիրակչական գործնթացում, որի համար մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ուսում տեսադասընթացի հեղինակներին և մասնավորապես Խաչիկ Շարոյանին:
Կատեգորիա: Մեր Դպրոցում | Просмотров: 1850 | ավելացրեց: miqoaper | Дата: 2010-02-22 | կոմենտարիաներ (1)

Այնթապ

From Armeniapedia.org

Jump to: navigation, search

Այնթապ, (Айнтап, Aintab), Աինթապ, ... Շարունակել »

Կատեգորիա: Այնթապի գյուղի մասին հրատարակումներ | Просмотров: 1318 | ավելացրեց: miqoaper | Дата: 2010-01-23 | կոմենտարիաներ (0)

Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների խորացման, հայրենադարձութեան ընթացքի ծաւալման, հայ պահանջատիրութեան գիտակցութեան ուժեղացման զուգահեռ եւ Ցեղասպանութեան 50-ամեակից յետոյ Խորհրդային Հայաստանում արմատաւորուեց պատմական Հայաստանի ու Հայկական Կիլիկիայի բնակավայրերի անուններով բնակավայրեր հիմնադրելու սովորութիւնը: Ինչպէս համանման այլ հարցերում, այս դէպքում եւս լռելեայն ու ծածկուած ձեւով միաձուլւում են երկու միտումներ՝ մի կողմից Սփիւռքից նիւթական միջոցներ եւ գաղափարական-քաղաքական լծակներ ձեռք բերելու պաշտօնական բոլշեւիկեան ցանկութիւնը եւ, միւս կողմից, հայրենասէր հայութեան ակնկալութիւնները (չմոռանալ բռնագրաւուած բնօրրանը, վառ պահել պահանջատիրական գիտակցութիւնը, հայրենասիրական ոգով դաստիարակել նոր սերունդը, շեշտել Ցեղասպանութեան իրողութիւնը եւ կենդանի պահել հայ ազատագրական պայքարի ոգին):

Այսպիսով, ժամանակի ընթացքում Խորհրդային Հայաստանում կեանք առան Նոր Արաբկիր, Նոր Արմաւիր, Նոր Այնթապ, Նոր Բալու, Նոր Գեղի, Նոր Երզնկա, Զէյթուն, Նոր Թոմարզա, Նոր Խարբերդ, Նոր Կեսարիա, Կիլիկիա, Նոր Հաճըն, Նո ... Շարունակել »
Կատեգորիա: Այնթապի գյուղի մասին հրատարակումներ | Просмотров: 1106 | ավելացրեց: miqoaper | Дата: 2010-01-23 | կոմենտարիաներ (0)


Փնտրում
Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Տեսանյութեր

Միքայել Մաթևոսյան© 2024