Ուրբաթ, 2024-04-19, 11:02 AM
Ողջունում եմ Ձեզ Гость | RSS

ԱՅՆԹԱՊԻ ԲՅՈՒԶԱՆԴ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ №2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

Կայքի մենյուն
Կատեգորիաներ
Մեր Դպրոցում [4]
Դպրոցական նորություններ
Շնորհալի աշակերտների անկյուն [0]
Մեր աշակերտների ստեղծագործությունները
Գյուղական նորություններ [0]
Լուրեր գյուղական անցուդարձից
Այնթապի գյուղի մասին հրատարակումներ [2]
հոդվածներ
Այնթապի հերոսամարտ [3]
Վիճակագրություն

Ընդամենը օնլայն: 1
Հյուրեր: 1
օգտագործողներ: 0
Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխաններ: 94
Մուտքի Ձև

Գլխավոր » 2010 » Ապրիլ » 6 » Դրվագներ Այնթապում կազմակերպված ինքնապաշտպանական մարտերից
2:48 PM
Դրվագներ Այնթապում կազմակերպված ինքնապաշտպանական մարտերից
1920 թվականի ապրիլի մեկին,ժամանակակից զենքերով զինված թուրքերը շուկայում անակնկալորեն հարձակվեցին հայերի վրա և սպանեցին ու վիրավորեցին նրանց առանց տարիքի և սեռի խտրականության: Ընդհանուր ջարդը անխուսափելի էր, եթե անհրաժեշտ կարգադրությունները նախօրոք եղած չլինեին:Դեպքը սկսած օրն իսկ, թաղերը և փողոցները
   փակվեցին պատնեշներով, պատրաստված ծրագրի համաձայն: Իրենց հայրերի, ամուսինների և զավակների կողքին` հայ կանայք, դեռատի տղաներն ու մատղաշ աղջիկները քար ու ջուր էին կրում պատնեշների շինության աշխատանքի համար: Այնթապցի կնոջ անձնվիրությունը հայ ժողովրդի պատմության պատվաբեր էջերից մեկն է կազմում:
Ճակատագրական եղան կռվի առաջին ութ օրերը : Թուրքերը մեծ ուժերով հարձակվեցին բազմաթիվ անգամներ: Սակայն բախվելով հայ մարտիկների բուռն ընդդիմությանը` փախուստի դիմեցին մեծ կորուստներով:
Մեր հակահարձակումները սակայն, առաջին իսկ գրոհից պսակվեցին հաջողություններով, որովհետև <<Մահ կամ Ազատություն>> նշանաբառով ճակատ իջնող ու զենք վերցնող այնթապցի հայը արհամարեց մահը և ուխտեց իր արյան գնով փրկել հայի պատիվը: Անկարելի էր չհիանալ այնթապցի հայ կտրիճների քաջությամբ և կորովով: Այդ ութ օրվա ընթացքում մեր կորյունները գրավեցին կարևոր դիրքեր նահանջի մատնելով թշնամուն:
Կայծակնային հաջողությունների առաջին շրջանում սահմռկած թուրքերը դիմեցին նենգամտության: Իրենց կրկնակի դիմումների հիման վրա հաշտության բանակցություններ սկսվեցին: Սակայն թուրքը թուրք է նենգամիտ և խարդախ: Քանի-քանի անգամ համաձայնության եկան, բայց իրենք  իսկ դրժեցին հաշտության պայմանները:
Կռիվների զարգացման երկրորդ շրջանը ապրիլի 8 ից-13-ը սկսվեց թուրքերի նոր հարձակումներով:Շեյխ մզկիթի կողմից նրանք թարմ ուժեր իջեցրին ճակատ, <<Մահ կամ Ազատություն>> էին գոռում մեր զինվորները և գերազանց անձնվիրությամբ նետվում կրակի մեջ: Ապրիլի 12-ին թուրքերը ստիպված եղան լքել այդ մզկիթը ու նահանջել:
Մեր զինվորների բարոյական ուժն ու կորովը հիանալի էին և ժողովրդի ուրախությունը աննկարագրելի:
Հայ մարտիկների երկու շաբաթվա այս անհավասար այլ հաղթական մարտնչումներից հետո, կատարելապես բարոյալքվել էին թուրքերը:
Ապրիլի 16-ին կռիվները  ստացան նոր երևույթ, մինչ այդ կրավորական դիրք որդեգրած ֆրանսիական ուժերի մասնակցությամբ: Գնդապետ Նորման իր բանակով մտավ Այնթապ:
Մինչ այդ թշնամուն բարոյալքող հայ քաջերը ֆրանսիական ուժերի օժանդակությունը ստացան: Հաղթանակներից մեծագույնը, սակայն, մեր քաջերը ձեռք բերեցին ապրիլի 23-ին: Գրավվեցին հինգ մզկիթներ, որոնք կարճ ժամանակի ընթացքում վերածվեցին զորանոցների:
Այնթապցիների պաշտպանության գիծը մոտավորապես 5 քառակուսի կիլոմետր էր: Եվ այս Ճակատը պաշտպանելու համար ունեին միայն 300 հրացան: Մինչդեռ թշնամին իր տրամադրության տակ ուներ առատ ռազմամթերք:
Թուրքերը սպառնում էին և պահանջում, որ այնթապցիները անձնատուր լինեին առանց պայմանի: Կենսամթերքի պակասն ու սովի հավանականությունը, մյուս կողմից, կացությունը դարձրին լրջորեն վտանգավոր: Սակայն Այնթապի հայությունը չտկարացավ երբեք չնահանջեց:
Մայիսի 15-25-ը ռազմաճակատի ամբողջ երկայնքով թուլացավ կռիվների թափը:
Մինչև հունիսի 8-ը ինքնասպանության գործը շարունակվեց գաղտնի կերպով:
Հունիսի 8-ին ֆրանսիացիները գործադրեցին զինադադարի իրենց հանձնառությունը,բայց հայ կորյունները կառչած մնացին իրենց դիրքերին:
Գնդապետ Ապատին նույն օրը հայտարարեց Ազգային Միությանը, թե կտրուկ հրահանգ է ստացել Այնթապից հեռանալու և թե անկարելի է իր համար որևէ ձևով օգնել հայերին, հակառակ իր ցանկության: Հանձնարարված էր համաձայնել թուրքերի հետ խաղաղությամբ ապրել նրանց կողքին` որպես հավատարիմ քաղաքացիներ թուրքական պետությանը:
Այնթապի Հերոսամարտը եղավ ինքնապաշտպանության մի կռիվ, որը ոչ միայն ապացուցեց մեր պատմության ընթացքում բազմաթիվ առիթներով փորձված հայի քաջասրտությունը,այլ հայտնաբերեց նաև նրա փայլուն հատկանիշները: Եվ այդ հայտնաբերումը եղավ մեզ վերագրված թերությունների, և առաջին հերթին` անմիաբանության սխալ վարկածի:
Կատեգորիա: Այնթապի հերոսամարտ | Կարդացել են: 1365 | Ավելացրել է: miqoaper | Ռեյտինգ: 1.0/1
ընդհանուր հաղորդագրություններ: 0
Միայն գրանցված օգտագործողները կարող են թողնել հաղորդագրություն.
[ Գրանցում | Մուտք ]
Փնտրում
Օրացույց
«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Տեսանյութեր

Միքայել Մաթևոսյան© 2024