Շաբաթ, 2024-10-05, 6:12 AM
Ողջունում եմ Ձեզ Гость | RSS

ԱՅՆԹԱՊԻ ԲՅՈՒԶԱՆԴ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ №2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

Կայքի մենյուն
Կատեգորիաներ
Մեր Դպրոցում [4]
Դպրոցական նորություններ
Շնորհալի աշակերտների անկյուն [0]
Մեր աշակերտների ստեղծագործությունները
Գյուղական նորություններ [0]
Լուրեր գյուղական անցուդարձից
Այնթապի գյուղի մասին հրատարակումներ [2]
հոդվածներ
Այնթապի հերոսամարտ [3]
Վիճակագրություն

Ընդամենը օնլայն: 1
Հյուրեր: 1
օգտագործողներ: 0
Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Ընդամենը պատասխաններ: 94
Մուտքի Ձև

Գլխավոր » 2010 » Հունվար » 23 » Այնթապը հանրագիտարանում
12:27 PM
Այնթապը հանրագիտարանում

Այնթապ

From Armeniapedia.org

Jump to: navigation, search

Այնթապ, (Айнтап, Aintab), Աինթապ, Այնթապ Եփրատացվոց, Այնթափ, Այնթեփ, Անթաբ, Անթապ, Անթափ, Անթեպ, Անթեպ Անտիոքա, Անթեփ, Անտիոքա Ատթորում, Անտիոք առ Եփրատավ, Անտիոք առ Տավրոսիվ, Անտիոք Տավրոսյան, Գազիանթեպ Գերբեդիսոս, Հաթապ, Համթաբ, Հանթափ, Ղազիանթեպ — Քաղաք Կիլիկիայում, նրա հր-արլ-կողմում, Մարաշ—Հալեպ ուղեգծի վրա , Եփրատի վտակ Սաջուրի ափին: Ք փռված է դաշտաձև բարձրադիր հովտում , որը հս-ից, աչմ-ից և հր–ից շրջապատված է կրաքարային, կավճային և մարմարի կազմություն ունեցող բլուրներով: Ունի գեղեցիկ գիրք, առողջարար, մեծ մասամբ ցամաքային կլիմա, խմելու և ոռոգելու առատ ջուր: Շրջակայքում կան խաղողի և պտղատու փարթամ այգիներ, քարհանքեր: Հայտնի է ընտիր խաղողով, ծիրանով, խնձորով, ընկույզով և ուրիշ պտուղներով: Մշակում են նաև հացահատիկ, բամբակենի: Հռչակված էր որպես առևտրաարհեստավորական կենտրոն:

Ա այժմ վերանվանված է Ղազիանթեպ և համանուն վիլայեթի կենտրոնն է: 1970 թ ք ուներ 160,2 հազ, մեծ մասամբ թուրք, բնակիչ: Այստեղ գործում են տեքստիլէ կաշվի, սպիրտի-օղու, օճառի և այլ ձեռնարկություններ: Արտադրվող և արտահանվող ապրանքների մեջ կարևոր տեղ են գրավում ծխախոտը, չամիչը, դոշաբը, օղին, բամբակե գործվածքները և այլն: Ա թեև որպես բնակավայր հին է, սակայն նրա մասին առաջին պաշտոնական տեղեկությունները հաղորդում են խաչակիրները (11—12-րդ դդ), որոնք այստեղ կառուցել են ամուր բերդ և դարձրել իրենց ռազմական հենակետը: Միջին դարերում Ա մտնում էր Եդեսիայի կոմսության մեջ, հետո կարճ ժամանակով անցել է Կիլիկիայի հայոց իշխան Գող Վասիլի ձեռքը: 1266 թ Կիլիկիայի Հեթում I թագավորը երկու անգամ անհաջող փորձ կատարեց Ա իր տիրապետությանը միացնելու համար: 14—15-րդ դդ Ա շրջակայքով գրավել էին եգիպտացիները: 1404-ին ք ավերվում է Լենկթեմուրի կողմից: Ա վերջնականապես նվաճել են թուրքերը 1516 թ: Ա-ում և նրա շրջակայքում դեռ հին ժամանակներից զգալի թիվ են կազմել հայերը, որոնք զանգվածաբար այստեղ են տեղափոխվել սկսած 14-րդ դ Հայաստանի և Փոքր Հայքի տարբեր շրջ-ներից (Մուշ, Մալաթիա, Մարաշ, Բեհեսնի, Ադյաման, Բիրեջիկ, Ուրֆա): Ոմանք գտնում են, որ ք այդպես են անվանել Ալաշկերտի հովտի Այնթապ բնակավայրից ներգաղթած հայերը: 19-րդ դ վերջերին Ա ուներ 43000 բնակիչ, որից հայերը՝ 16900: 20-րդ դ սկզբներին հայերի թիվը շուրջ 36000 էր: Հայերի հիմնական զբաղմունքը առևտուրն ու արհեստագործությունն էր: Ոսկերիչների, որմնադիրների, ներկարարների, կաշեգործների, գորգագործների մեծ մասը հայեր էին: Այնթապցի կանանց արտադրած ասեղնագործ, նուրբ ու ճաշակով ապրանքները հայտնի էին հատկապես Եվրոպայում ու ԱՄՆ ում և բարձր գին ունեին: Մինչև 1915 թ Ա-ում գոյություն ուներ հայկական վեց եկեղեցի (ս Աստվածածին, ս Եղիա ևն), 17 ուսումնարան, դպրոց ու վարժարան (Վարդանյան, Մեսրոպյան սանուց դպրոցը, հիմն 1874 թ, Ադենական որբախնամ դպրոցը, հիմն նույն թ, Հայկանուշյան վարժարանը, հիմն 1877 թ, 1882-ին բացվել է Վարդանանց նախակրթարանը, 1896-ին Ա–ում բացվում է առաջին կիրակնօրյա դպրոցը, Այդինյան, Հոխիսիմյան վարժարաններն ու «կեդրոնական թուրքիո կոլեջը», 1912-ին հիմնվել է Կիլիկիայի ճեմարանը ցերեկային և գիշերային բաժիններով): Ա-ում հրատարակվել են նաև «Ենի Յոմուր» և «Հագիգաթ» Հայատառ թուրքերեն թերթերը: 1886 թ Վարդանյան կրթարանը հրատարակում էր «Մենտոր» կիսամյա հանդեսը՝ հայերեն և թուրքերեն լեզուներով: Ա-ի հայերը բարեկազմ, գեղեցկադեմ, ուրախ և զվարթ մարդիկ էին: Ա-ի հայերը նույնպես 1915-ին տեղահանվեցին, քշվեցին Տերզորի անապատ և զանգվածաբար ոչնչացվեցին: 1918-ին նրանց փշրանքները կրկին վերադարձան հայրենի ք, բայց շուտով իմպերիալիստական տերությունների կողմից թողնվեցին բախտի քմահաճույքին: 1920—21 թթ այնթապցիները 314 օր հերոսական ինքնապաշտպանական կռիվներ մղեցին թուրք ջարդարարների դեմ: Կենդանի մնացածները տարագրվեցին Սիրիա, Լիբանան, ԱՄՆ, նրանց մի մասը հետագայում հայրենադարձվեց Սովետական Հայաստան: Ա-ում է ծնվել բանասեր, Կիլիկիայի կաթողիկոս Բաբկեն Կյուլեսերյանը (1868-1936 թթ): Այնթապի անունը այժմ կրում է ՀՍՍՀ Մասիսի շրջ-ի նախկին Թազագյուղը:

Այնթապ, Айнтап, Ayntap, Այնթաբ, Այնթափ, Անթապ, Անթափ, Անթեպ, Անտիոքա Տավրոսի, Գազիանթեպ, Ղազիանթեպ — Գավառ (սանջակ) և գավառակ (կազա) Կիլիկիայում: Նախկինում մտնում էր Հալեպի նահ–ի (վիլայեթի) մեջ, կենտրոնը՝ Այնթապ ք (այժմ Ղազիանթեպ): 1919 թ Հալեպի նահ-ի կազմից հանվել և Այնթապի, Քիլիսի ու Հռոմկլայի գավ-ների հետ միասին կազմել է առանձին վարչական միավոր: Ա գավ-ի որշ մասը հնում մտնում էր Կիլիկյան հայկական պետության մեջ: Գավ-ի արմ և հս սահմանները Քյուրդդաղի և Ամանոսի միջև հր-հս ձգվող նեղ ձորն է, որը Գյավուրգյոլից երկարում է մինչև Գյոքսուի և Եփրատի միախառնման տեղը: Արլ սահմանը Եփրատի նեղ ձորն է: 20-րդ դ սկզբներին ուներ 8 գ-խմբեր Օրուլ, Հեզեք. Ջիքդե, Կզըլ Հիսար, Կզըկ, Չարփն, Թլբաշար, Ռեշ՝ 202, այլ աղբյուրներում՝ 346 գ-երով և 87000 բնակիչներով, որոնց մեծ մասը մինչև 3915 թ կազմում էին հայերը: Ըստ թուրքական աղբյուրների հայերը այս շրջ-ում մեծամասնություն էին կազմում նաև 16—17-րդ դդ: Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ: 1915—1921 թթ Ա-ի հայերը զանգվածաբար ոչնչացվեցին: Եղեռնից փրկվածները ապաստանեցին Սիրիայում, ծիրանանում, ԱՄՆ-ում: Հետագայում նրանց որոշ մասը հայրենադարձվեց Սովետական Հայաստան: Սփյուռքի այնթապցիները մի քանի տեղ ունեն իրենց հայրենակցական միությունները:


Կատեգորիա: Այնթապի գյուղի մասին հրատարակումներ | Կարդացել են: 1560 | Ավելացրել է: miqoaper | Ռեյտինգ: 5.0/1
ընդհանուր հաղորդագրություններ: 0
Միայն գրանցված օգտագործողները կարող են թողնել հաղորդագրություն.
[ Գրանցում | Մուտք ]
Փնտրում
Օրացույց
«  Հունվար 2010  »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեսանյութեր

Միքայել Մաթևոսյան© 2024