Արդեն երկրորդ տարին է, ինչ Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան № 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակը (ուսուցիչ` Նարինե Փիլոյան) մասնակցում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ( ԳՄՀԿ, GIZ ), «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի կողմից կազմակերպած մրցույթին և երկու տարի անընդմեջ հայտնվում է հաղթողների շարքում: